Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Աղոթարան

Աղոթարան
27.09.2026 | 00:11

Սուրբ ես, Տե՛ր, և սրբերի մեջ ես բնակված,
Եվ մենք սուրբ վկաների
բարեխոսությամբ աղոթում ենք Քեզ
քաջամարտիկ զորավար Սուրբ Գևորգի
և Քո բոլոր սրբերի աղաչանքներով:
Մեզ մի՛ զրկիր Քո ողորմությունից, այլ ապրեցրու մեզ նրանց աղոթքով.
Քանի որ Դու բազումողորմ Աստված ես, և
Քեզ վայել է փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։


«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 2339

Մեկնաբանություններ